Գնացքների բախում Իրանում, մեկ տանսյակից ավելի զոհ

Իրանում տեղի է ունեցել երկու գնացքների բախում, որի արդյունքում զոհվել է առնվազն 15 մարդ և վիրավորվել մի քանի տասնյակը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Իրանական Press TV-ի հաղորդագրության մեջ նշվում է հինգ զոհերի մասին:

Իրանական կիսապետական Fars News-ը հաղորդում է ավելի քան հինգ տասնյակ վիրավորների և հարյուր փրկվածների մասին: