Էրդողանը սպառնում է Եվրոպային բացել սահմանները փախստականների առաջ

Եթե Եվրոպան չփոխի իր դիրքորոշումը, Թուրքիան կբացի իր սահմանները փախստականների առաջ. այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ արձագանքելով Եվրախորհրդարանի՝ Անկարայի հետ անդամակցության բանակցությունները սառեցնելու որոշմանը, հաղորդում է Independent-ը:

Էրդողանը նշել է, որ «Թուրքիան, ոչ թե Արևմուտքն է իր դռները բացել 3,5 մլն փախստականների առաջ»:

Էրդողանի խոսքով՝ Եվրոպայի «դատարկ սպառնալիքները չեն ազդի ո՛չ իր, ո՛չ իր ժողովրդի վրա»:

Անցյալ տարի Եվրոպան ընդունել էր ավելի քան 1,3 մլն փախստական՝ ԵՄ անդամ-երկրների միջև սուր բանավեճ հարուցելով փախստականների հարցի լուծման վերաբերյալ: Անկարայի և Բրյուսելի միջև կայացված համաձայնությունը բավական կրճատել է Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա փախստականների ներհոսքը:

Թուրքիան հայտարարում է, որ ապաստան է տվել 2,7 մլն սիրիացու և 300 հազ. իրաքցու:

Ավելին՝ Եվրախորհրդարանի քվեարկության և Ավստրիայի խորհրդարանի որոշման վերաբերյալ:

Մեկնաբանել