Վրաստանը շարունակելու է պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ

Վրաստանի նոր կառավարությունը մտադիր չէ փոխել արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ հրաժարվել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելուց և Ռուսաստանի հետ պրագմատիկ երկխոսության շարունակումից: Ինչպես հաղորդում է Interpressnews կայքը, խորհրդարանում ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Կվիրիկաշվիլին: Առաջիկա չորս տարվա համար նախատեսված ծրագիրը կոչվում է «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն»: 

Թբիլիսիի ռազմավարական գործընկերը ԱՄՆ-ն է, իսկ արտաքին քաղաքական գլխավոր նպատակը շարունակում է լինել տարածքային ամբողջականության վերականգնումը:

«Մենք մտադիր ենք ամրապնդել ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ-ի հետ, զարգացնել փոխհարաբերությունները հարևան և տարածաշրջանային երկրների հետ»,- ասել է Կվիրիկաշվիլին:

«Իհարկե, շարունակվելու է Ռուսաստանի հետ պրագմատիկ և հավասարակշռված քաղաքականությունը՝ միտված լարվածության թուլացմանը, չնայած, դա տեղի չի ունենալու Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարման հաշվին… Իհարկե, մտադիր ենք շարունակել շատ ինտենսիվ աշխատանք Աբխազիայի և Օսիայի հետ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: