Վախճանվել է Ֆիդել Կաստրոն

90 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կուբայի նախկին առաջնորդ և նախագահ Ֆիդել Կաստրոն, հաղորդում է BBC-ն։ 

Ֆիդել Կաստրոյի մահվան մասին հայտարարել է Կուբայի ազգային հեռուստատեսությունը։ Այլ մանրամասներ չի հաղորդվել։ 

Կաստրոն Կուբան ղեկավարել է որպես միակուսակցական երկիր գրեթե կես դար՝ մինչև 2008-ը, երբ նախագահի պաշտոնը հանձնեց եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։