Սերժ Սարգսյան․ Եթե ՀՀԿ-ն ստանա վստահության քվե 2017-ին, վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը

Եթե ՀՀԿ-ն ստանա վստահության քվե 2017-ի ապրիլի ընտրություններում, կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը։

Հանրապետական կուսակցության՝ այսօր մեկնարկած 16-րդ համագումարին կուսակցության նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե գալիք խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ն ստանա վստահության քվե և կազմի իշխանություն, ապա կառավարությունը շարունակելու է գլխավորել գործող վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը և ևս չորս նախարար անդամակցել են Հանրապետական կուսակցությանը դրա համագումարից մի քանի օր առաջ։

Կարեն Կարապետյանը, ինչպես նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ևս երեք նախարար ՀՀԿ-ին անդամակցության հայտ էին ներկայացրել կուսակցության համագումարից մի քանի օր առաջ։

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը Ալ Ջազիրա հեռուստաընկերության հետ հարցազրույցում չէր բացառել, որ 2017-ի ընտրություններից հետո կառավարությունը կարող է ղեկավարել ինքը։

Մեկնաբանել