ՀՀԿ-ում չեն բացառում, որ 2018-ից վարչապետը կլինի Սերժ Սարգսյանը

Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին այդ կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե իր կուսակցությանը հաջողվի 2017-ի ընտրությունների արդյունքով կառավարություն կազմել, ապա այն կշարունակի ղեկավարել ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հանրապետականները չեն բացառում, որ 2018-ին վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը՝ իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո։