Կոլումբիայում բրազիլացի ֆուտբոլիստներ տեղափոխող օդանավ է կործանվել, զոհվել է 75 մարդ

Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռ, որը տեղափոխում էր 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ Ինքնաթիռը կատարում էր չարթերային թռիչք Սան Պաուլուից՝ տեղափոխելով բրազիլական Շապեկոենսե ֆուտբոլային ակումբի խաղացողներին, որոնք մեկնում էին Կոլումբիա տեղական ակումբի հետ հանդիպման։ 

14:08

360 Radio Colombia-ն Թվիթերում վկայակոչում է պաշտոնական տվյալներ, ըստ որոնց՝ զոհվել է 75, փրկվել 6 մարդ։

 13:55

Telegraph-ը փոխանցում է, որ զոհվել է 76 մարդ։

 

 

 

 

 

 

12:48

Կոլումբիական լրատվականներից Mioriente-ն Թվիթերում տեղադրել է լուսանկարներ ավիավթարից։ 

 

Mirror-ը փոխանցում է, որ զոհվել է 25 մարդ, 15-ը վիրավորվել են, փրկվել է չորս մարդ։

Օդանավակայանից ստացված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ անձնակազմն ուներ խնդիրներ շարժիչի հետ։ Օդաչուները նաև ազդանշաններ էին ուղարկում վառելիքի ցածր մակարդակի մասին և պատրաստվում էին արտակարգ վայրէջք կատարել։

Թիմի պաշտպանն ու դարպասապահը Ինստագրամում հրապարակել էին տեսանյութ, որում հայտարարում էին շուտով Կոլումբիա հասնելու մասին։