Վերին Կարմիրաղբյուր․ գյուղացիները երեք տարի է՝ զրկված են ապրուստից

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 3 տասնյակից ավել ընտանիքների պտղատու այգիները 2,5 տարի առաջ այրվել էին «Եղվարդշին» ընկերության եռակցողի անփույթ աշխատանքի արդյունքում։ 2,5 տարի է՝ գյուղացիների մեծ մասը փոխհատուցում չի ստացել, այգիներն էլ չեն կարողանում մշակել։