Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Ասադի մասին վերջինիս հայտարարությունը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայի Հալեպ քաղաքում, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Զրույցի բովանդակության մասին քիչ բան է փոխանցվոմ։ Հաղորդագրության մեջ ասված է, որ նախագահները շարունակել են մտքերի փոխանակումը սիրիական խնդրի շուրջ։

Նախօրեին Կրեմլը Էրդողանից պահանջել էր պարզաբանում Էրդողանի այն հայտարարության կապակցությամբ, թե Թուրքիայի սիրիական օպերացիայի նպատակը Բաշար Ասադի տապալումն է, որին Ռուսաստանը համարում է Սիրիայի լեգիտիմ նախագահ և դաշնակից։

Էրդողանն ասել էր, որ Թուրքիայի «Եփրատի վահան» օպերացիան ուղղված է Ասադի դեմ։

«Մենք այստեղ ենք արդարությունը վերականգնելու համար։ Մենք եկել ենք Սիրիա՝ բռնապետ Ասադի կառավարմանը վերջ տալու համար, որը երկրում պետական ահաբեկչություն է իրականացնում»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ ասել էր Էրդողանը։

Մեկնաբանել