Մինչ տասնյակ ամերիկացիներ խոստանում են լքել երկիրն այն բանից հետո, երբ Հանրապետական Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ, նրա որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, նույնպես հեռացել է երկրից, սակայն ժամանակավորապես, գրում է International Business Times-ը։
Հղում անելով թուրքական Doğan գործակալությանը՝ կայքը գրում է, որ Թրամփ կրտսերն այցելել է թուրքական Անթալիա հինգ թիկնապահի ուղեկցությամբ՝ թուրք մի գործարարի հրավերով։ Անթալիայում նա անցկացրել է երկու գիշեր, ապա մեկնել Գերմանիա։
Թուրքական հայտնի հանգստավայրում Թրամփ կրտսերը ստացել է երկու այծի որս անելու արտոնություն։
38-ամյա Թրամփ կրտսերն ու եղբայրը՝ 32-ամյա Էրիկը, որսի հայտնի սիրահարներ են, ինչի համար մշտապես քննադատության են ենթարկվում ակտիվիստների և կենդանիների պաշտպանների կողմից։
@allanimalrights @AnimalRRights @Animals1st “My sons love to hunt.” ~~ Donald Trump pic.twitter.com/vSHOJ3DLAe
— WheezyT (@Nannie2my5) January 8, 2016
Ինքը՝ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր որդիները «սիրում են որս անել»։
Օրերս Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում կտա մեծ մամուլի ասուլիս, որի ընթացքում կհայտարարի բիզնեսը թողնելու և երկրի ղեկավարման վրա կենտրոնանալու մասին։
I will be holding a major news conference in New York City with my children on December 15 to discuss the fact that I will be leaving my …
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 30, 2016
Թրամփ կրտսերը որս անելիս, արխիվային լուսանկար