Մովսես Հակոբյանի դեմ կաշառառության համար քրեական գործ չի հարուցվի

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի դեմ քրեական գործ չի հարուցվի կոռուպցիոն գործարքներում մասնակցության համար։

ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ Վահան Բադասյանի հաղորդումների հիման վրա քրեական գործ չի հարուցվի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի դեմ՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Հաղորդագրությունում Քննչական կոմիտեն մանրամասն ներկայացրել է իր որոշման հիմնավորումները։

Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը Մովսես Հակոբյանին մեղադրել էր Հակոբյանի՝ ԼՂՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ բանակի մատակարարումներում կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելո մեջ։ Բադասյանը Հակոբյանին մեղադրել էր նաև Ստեփանակերտում պաշտպանության բանակի միջոցներով առանձնատուն (լուսանկարում) կառուցելու, այն բանակի վրա 1.2 միլիոն դոլարով վաճառելու, ապա բանակի կողմից առանձնատունը նվեր ստանալու մեջ։

Իր հայտարարություններից հետո Բադասյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե հարցաքննության։

Հակոբյանը մինչ այժմ որևէ հրապարակային բացատրություն չի տվել Ստեփանակերտում կառուցած շքեղ առանձնատան մասին։

Վահան Բադասյանի հարցազրույցը ՍիվիլՆեթին դիտեք ստորև։

Մեկնաբանել