Գնդերեցություն. քահանաներն ու բանակը

Հայաստանի Զինված ուժերում քահանաները հոգևոր ծառայություն են մատուցում արդեն քսան տարի։ Իրենց «գնդերեց» կոչող սպասավորները վերջին տարում վարձատրվել են պաշտպանության նախարարության կողմից, մինչ այդ քահանաներին աշխատավարձ էր վճարում Մայր աթոռը։ Ինչի՞ դիմաց են գնդերեցները ստանում այդ աշխատավարձը։ Հոգեբանի՞, թե՞ քահանայի առկայությունը բանակում ավելի արդյունավետ կլիներ զինվոր համար։

*Շտկում. քահանանաների ներգրավվածությունը մշտական բնույթ չի կրում հետխորհրդային երկրներում` Ռուսաստանում, Վրաստանում և մերձբալթյան երկրներում։ Եվրոպայում` Գերմանիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Լեհաստանում, Կիպրոսում, քահանաները ծառայում են զինված ուժերում, աշխատավարձ են ստանում պետության կողմից։ Կաթոլիկ հոգևորականները բանակում կրում են զինվորական համազգեստ՝ քահանայի տարբերանշանով։

Մեկնաբանել