Ռուսական Սու-33 կործանիչը «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրի վրա վայրէջք կատարելիս դուրս է եկել տախտակամածի տարածքից և կործանվել, հաղորդում է Interfax գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Հաղորդվում է, որ օդաչուն կատապուլտի օգնությամբ փրկվել է։
Սու-33 ինքնաթիռը, ըստ հաղորդագրությունների, ընկել է վայրէջքի երկրորդ փորձի ընթացքում նորմալ եղանակային պայմաններում։
Նոյեմբերի 14-ին կրկին «Ադմիրալ Կուզնեցով»-ի վրա վայրէջք կատարելու ժամանակ կործանվել էր ՄիԳ-29 ինքնաթիռ։ Ավելի ուշ պարզվել էր, որ խափանվել էին կործանիչի շարժիչները։