«Երկրաշարժ» ֆիլմը կպայքարի «Ոսկե գլոբուս» մրցանակի համար

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը կպայքարի «Ոսկե գլոբուս» մրցանակի համար՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ընդգրկվելով մրցանակի հիմնական հավակնորդների ցանկում։

Ֆիլմը ներկայացված է որպես հայ-ռուսական համատեղ արտադրանք։

Նույն անվանակարգում ներառված ևս 41 ֆիլմերի ցանկը հրապարակված է «Ոսկե գլոբուս» մրցանակի կայքում։  

Հաղորդվում է, որ դեկտեմբերի 12-ին կհրապարակվի մրցանակի կարճ ցուցակը։ 

 

«Երկրաշարժ» ֆիլմի՝ «Օսկար»-ին հավակնելու մասին՝ Ռուսաստանին պատժել են Հայաստանի միջոցով․ «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորը՝ «Օսկարի» որոշման մասին։