Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, մարդատար ավտոմեքենաների համար բացվել է: Այս մասին տեղեկացում է ՀՀ տրանսոպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարարությունը:

«Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվակա ն տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը նախատեսվում է վերականգնել վաղը՝ դեկտեմբերի 6-ին»։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը գրում է, որ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը պարբերաբար այցելում է անցակետ, իսկ հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: «Անցակետում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով, անհրաժեշտության դեպքում, նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:

Այսօր առավոտյան արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար:

Մեկնաբանել