Ֆրանսիայի ՆԳ նորանշանակ նախարարը՝ Ադրբեջանի «սև ցուցակում»

Ֆրանսիայի ներքին գործերի նորանշանակ նախարարը իր հայանպաստ գործունեությամբ հայտնի, Ֆրանսիայի Ազգային Ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի պաշտպան Բրունո Լե Ռուն է։

Լե Ռուն մի շարք անգամներ այցելել է Հայաստան և Ղարաբաղ, հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման ջատագով է։

Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Լե Ռուի նշանակմանը, ի դեմս ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևի, հայտարարել է, որ նա ներառված է Ադրբեջանի «սև ցուցակում», քանի որ Ֆրանսիայի խորհրդարանականի կարգավիճակով 2015թ․ սեպտեմբերին «ապօրինի այց» է կատարել Լեռնային Ղարաբաղ, հանդիսանում է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական խմբի անդամ։

Մեկնաբանել