Ընտրություններից հետո Հայաստանը չի՞ վճարի գազի էժանացման համար․ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետին

Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին․ «Գազի սակագնի իջեցումը ուրախալի իրողություն է, սակայն մենք ունենք տխուր փորձ, երբ 2011-ին գազի սակագինը փոխվեց, ՀՀԿ-ն այդ փաստը թաքցրեց, և խորհրդարանական, նախագահական ընտրություններից հետո եկավ ու ասաց, որ 300 միլիոն դոլարի պարտք ենք կուտակել, որից հետո գազն էլ, հոսանքն էլ թանկացան»։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե կարող է արդյոք Կարեն Կարապետյանը երաշխավորել, որ ընտրություններից հետո գազի սակագինը չի բարձրանա, և/կամ Հայաստանը սակագնի իջեցման դիմաց չի վճարի ռազմավարական օբյեկտով կամ շահով։