Մարտակերտի ուղղությամբ ժամկետային զինծառայող է զոհվել

Դեկտեմբերի 8-ին` ժամը 02.45-ի սահմաններում, հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /շուրջ 40 անգամ/: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ավտոմատ զենքերից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:

Մեկնաբանել