Ղարաբաղյան հարցը՝ 2016թ․ «Յանդեքս»-ում ամենաշատ որոնվածների թվում

«Յանդեքս» ռուսաստանյան որոնողական համակարգը վերլուծել է 2016թ․ ռուսաստանցիներին ամենաշատ հետաքրքրած իրադարձություններն ու թեմաները։ Պարզվել է, որ «իրադարձություններ» կատեգորիայում, ի թիվս այլ թեմաների, ռուսաստանցիներին հետաքրքրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, բաժնում ընդգրկված են ընտրությունները ԱՄՆ-ում և Ռուսաստանում, Զիկա վիրուսն ու խոզի գրիպը, դոպինգային սկանդալը, Դոնի Ռոստովում ինքնաթիռի կործանումը, ԼՂ հակամարտությունը և այլն։

Ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ հետաքրքրության աճը թերևս պայմանավորված է ապրիլյան քառօրյա պատերազմով։