Միքայել Մելքումյան. Գագիկ Ծառուկյանի վերադարձը անհրաժեշտություն է

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտություն է տեսնում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, այս մասին գրում է «Արմենպրեսս»-ը:

«Նրա հեռանալուց հետո քաղաքական դաշտում այդ տեղը չլրացվեց, դրա համար ես մի անգամ էլ ասել եմ, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձն անհրաժեշտություն է: Դա նաև անհրաժեշտ է իշխանության չլճացման համար, որպեսզի իշխանությունը մրցունակ դառնա: Այս փուլում հարկավոր է քաղաքական մրցակցություն ապահովել, ինչը կապահովվի Գագիկ Ծառուկյանի վերադարձով»,- ասել է նա:

Նա ավելացրել է, որ Ծառուկյանը ԲՀԿ-ի հիմնադիրն է և դե ֆակտո առաջնորդը:

«Ես կարծում եմ, որ հենց Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու այն նախընտրական սխեման, որով մենք առաջնորդվելու ենք»,- նշել է Մելքումյանը:

Մեկնաբանել