«Հայ ազգային կոնգրես» կուսակցության համամասնական ցուցակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կգլխավորի կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ես վստահեցնում եմ, որ ﬔր ցուցակը գլխավորելու է կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Զուրաբյանը: Հարցին՝ Տեր-Պետրոսյանը կգլխավորի ցուցակը նաև այն դեպքում, եթե ՀԱԿ որոշի ընտրություններին մասնակցել դաշինքո՞վ, Զուրաբյանը պատասխանել է. «Եթե դաշինք կազﬔլու ճանապարհով գնանք, կարող են լինել որոշ քննարկուﬓեր, սակայն չեմ կարծում, որ որևէ ﬔկը կարող է ավելի լավ թեկնածու առաջարկել»: Պատգամավորը վստահեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ակտիվ ներգրավվել նախընտրական պայքարի ﬔջ: