Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն ԵԱՀԿ-ի որոշումներում․ Լավրով

Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում կայացված պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն ԵԱՀԿ-ի որոշումներում․ Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ-երկրների ԱԳ նախարարների Խորհրդի շրջանակում տված մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները վերաբերում են այդ թվում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացմանը, «ընդ որում՝ աննշան, յոթ հոգով»։

«Այո, մենք վստահ ենք, որ այդ պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն ԵԱՀԿ որոշումներում, սակայն դրա համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Դիտորդների քանակի ավելացման հարցում կոնսենսուս կա, սակայն այն բացակայում է այն հարցում, թե որտեղ նրանք պետք է տեղակայվեն։ Ես, ինչպես և շատերը, կարծում եմ, որ նրանք պետք է տեղակայվեն շփման գծում»,- ասուլիսին ասել է Լավրովը։

Մայիսի 16-ի Վիեննայի և հունիսի 20-ի Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը դեկտեմբերի 8-ին Համբուրգում քննարկվել է ՌԴ և ՀՀ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը։

Մեկնաբանել