Հայաստանում ԵՄ-ն ընկալում են գրեթե նույնքան դրական, որքան ասոցացված երկրներում․ զեկույց

ԵՄ Հարևանության քաղաքականության շրջանակներում արևելյան վեց հարևաններ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում անցկացվել է «ԵՄ հարևաններ․ արևելք» ամենամյա հետազոտությունը, որը ուշագրավ տվյալներ է բերում այդ երկրներում Եվրամիության ընկալման և Միության մասին իրազեկության մակարդակի վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ի հետ վերոհիշյալ պետությունների համագործակցության մակարդակը տարբեր է։ Հետազոտությունն անցկացվել է 2016թ․ ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում։ Հայաստանում, որն այդպես էլ չկնքեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, Եվրամիության մասին բավական իրազեկված են և այն դրական են ընկալում։

Եվրամիության դրական, չեզոք կամ բացասական ընկալում

Հայաստան՝ 44 տոկոսը դրական, 36 տոկոսը չեզոք, 13 տոկոսը բացասական, 7 տոկոսը չի լսել ԵՄ-ի մասին

Ադրբեջան՝ 27 տոկոսը դրական, 16 տոկոսը չեզոք, 11 տոկոսը բացասական, 46 տոկոսը չի լսել ԵՄ-ի մասին

Վրաստան՝ 52 տոկոսը դրական, 31 տոկոսը չեզոք, 8 տոկոսը բացասական, 9 տոկոսը չի լսել ԵՄ-ի մասին

Մոլդովա՝ 52 տոկոսը դրական, 30 տոկոսը չեզոք, 17 տոկոսը բացասական, 2 տոկոսը չի լսել ԵՄ-ի մասին

Ուկրաինա՝ 49 տոկոսը դրական, 32 տոկոսը չեզոք, 14 տոկոսը բացասական, 5 տոկոսը չի լսել ԵՄ-ի մասին

Բելառուս՝ 37 տոկոսը դրական, 46 տոկոսը չեզոք, 13 տոկոսը բացասական, 4 տոկոսը չի լսել ԵՄ-ի մասին

Ինչպե՞ս կբնութագրեիք ձեր երկրի և ԵՄ-ի միջև հարաբերությունները

Հայաստան՝ 76 տոկոսը՝ լավ

Ադրբեջան՝ 71 տոկոսը՝ լավ

Վրաստան՝ 75 տոկոսը՝ լավ

Մոլդովա՝ 67 տոկոսը՝ լավ

Ուկրաինա՝ 61 տոկոսը՝ լավ

Բելառուս՝ 58 տոկոսը՝ լավ

ԵՄ-ն տրամադրո՞ւմ է ձեր երկրին ֆինանսական աջակցություն համագործակցության ծրագրերի համար

Հայաստան՝ օգնությունից տեղյակ է 80 տոկոսը

Ադրբեջան՝ օգնությունից տեղյակ է 36 տոկոսը

Վրաստան՝ օգնությունից տեղյակ է 60 տոկոսը

Մոլդովա՝ օգնությունից տեղյակ է 83 տոկոսը

Ուկրաինա՝ օգնությունից տեղյակ է 67 տոկոսը

Բելառուս՝ օգնությունից տեղյակ է 42 տոկոսը

ԵՄ արևելյան հարևանների քաղաքացիները պատասխանել են նաև ԵՄ տրամադրած օգնության արդյունավետության, ԵՄ-ի մասին տեղեկատվության աղբյուրների մասին և այլ հարցերի։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել