Վանաձորում խոշոր հրդեհից հետո հինգ ընտանիք՝ 19 հոգի, մնացել է առանց տուն, ընտանիքներում կան մանկահասակ երեխաներ:
Դեկտեմբերի 5-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Ուկրշին տնակային ավանում, որի հետևանքով այրվել է 68 քմ հատված, տանիքի կառուցատարրերից՝ մոտ 104 քմ:
Դեկտեմբերի 13-ին ժամը 13:00-ից 17:00 Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում նախատեսվում է անցկացնել դրամահավաք՝ ի աջակցություն hրդեհից տուժած ընտանիքների: