1000 դրամների օրինագիծը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ  

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծն ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ՝ 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

«Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որի համար քաղաքացիների աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ պետք է գանձել և ուղղել բանակին։

Քվերակության ժամանակ Ազգային Ժողովի պատգամավոր, Հայ aզգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ իրենց խմբակցությունը սխալմամբ կողմ 1 քվեարկել օրինագծին և խնդրեց դեմ դարձնել:

Նախաձեռնությունը ժողովրդի մեջ ստացել է «1000 դրամների օրենք» անունը։

Մեկնաբանել