Եղբայրը՝ հաց բերողի մասին

Արսեն Սարգսյանը՝ «Սասնա ծռեր» խմբին հաց տարած Արթուր Սարգսյանի եղբայրը, պատմում է կալանավորված եղբոր առողջության մասին:
«Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանը կիրակի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և նույն օրը նորից տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Քրեակատարողական վարչությունը հաղորդագրություն է տարածել, որ Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Էրոզիվ բուլբիտ, մակերեսային գաստրիտ»: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ, ստանում է նշանակված դեղորայքային բուժումը: Սարգսյանի մոտ առկա է զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, որը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում: Արթուր Սարգսյանը հինգ ամիս է՝ գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ:

Մեկնաբանել