Հայաստանը Լարսին այլընտրանք է փնտրում․ տրանսպորտի նախարար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց, որ Վերին Լարսի անցակետը նորից փակ է, ու չգիտեն, թե այն երբ կվերաբացվի։ Նախարարն ասում է՝ Լարսի ճանապարհին այլընտրանք են փնտրում ու այդ թեմայով բանակցություններ են վարում։ Նախարարն ասաց, որ Ռուսաստանի կողմից Լարսի անցակետի ճանապարհին կուտակված 700 մեքենա կա, որից շուրջ 400-ը պատկանում է ՀՀ քաղաքացիներին: Վրաստանի կողմից կուտակումներն ավելի քիչ են։