Դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։
«Մեզ համար կարևոր նշանակություն ունի, որ Վրաստանն ի դեմս Ադրբեջանի հուսալի հարևան ունի»,- ասել է Իզորիան։ Վրաց նախարարը շեշտել է պաշտպանության ոլորտում երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության ակտիվ դինամիկան։
Իլհամ Ալիևը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար խոսում են ստատուս քվոյի «անընդունելիության» մասին։
Ալիևի համոզմամբ՝ «ստատուս քվոյի փոփոխությունը պետք է կազմի հակամարտության կարգավորման հիմքը»։