Դատախազը պահանջեց երկուսուկես տարի ազատազրկում

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Գևորգ Սաֆարյանի գործով հերթական դատական նիստը: Դատախազն իր ելույթում դիմեց դատարանին մեղավոր ճանաչել Գևորգ Սաֆարյանին և դատապարտել ազատազրկման երկու տարի ու վեց ամիս ժամկետով:

Սաֆարյանը դատի ավարտից հետո լրագրողներին հայտնեց, որ դատախազի ճառը չէր համապատասխանում նախաքննության ճառին: Կատակելով նշեց. «լավ է, գոնե չեն պահանջում ազատազրկել տասը տարով»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերկի 27-ին: Սաֆարյանը նշեց նաև, որ մեծ սպասելիքներ չունի դատավորից:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրվում է իշխանության ներկայացուցչի, մասնավորապես` ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ  բռնություն գործադրելու մեջ: