Շարունակվող ապրիլ․ Բագրատ Ալեքսանյան

21-ամյա Բագրատ Ալեքսանյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին՝ Ջաբրայիլի դիրքերում ռազմական գործողությունների ժամանակ։ Բագրատ Ալեքսանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» շքանշաններով։

Ջաբրայիլի դիրքերը պաշտպանող 18 զինծառայողի մահվան հանգամանքները պարզված չեն։ Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցի` Ջաբրայիլում տանկերը եղել են անսարք, զինծառայողները բավարար քանակով ռազմամթերք չեն ունեցել։ Հանկարծակի եկած զինծառայողները երկար ժամանակ մարտի են բռնվել հակառակորդի հետ: Զուգահեռ կապ են հաստատել հրամանատարական շտաբի հետ՝ խնդրելով աջակցել և հայտնել հետագա գործողությունների մասին։ Որևէ պատասխան կամ հրահանգ չեն ստացել: Ապրիլի 2-ին, ժամը 07:30-ից կապը կորել է:

Բագրատի հայրը՝ Արթուր Ալեքսանյանը, բանվոր է «ԳրանդՏոբակո»-ում։ Մայրը՝ Նարինե Ալեքսանյանը, աշխատում է Մխիթար Հերացի հիվանդանոցային համալիրում՝ մայրապետ։ Բագրատի կրտսեր եղբայրը՝ Սամվելը, մասնակցել է ապրիլյան պատերազմին, բարեհաջող վերդարձել տուն, ազատվել զինվորական ծառայութունից։ Այժմ սովորում է ուսումնարանում։

Համաձայն Զինապարտության մասին օրենքի՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որի հարազատ եղբայրը զոհվել է ՀՀ պաշտպանության կամ զինված ուժերում ծառայողական պարտականություններ կատարելիս, և ով ընտանիքի միակ արու զավակն է։

Ընտանիքին աջակցել ցանկացողների համար գործում է հաշվեհամար՝ ՎՏԲ 16053008908700, ՀՀ դրամ, Արթուր Ալեքսանյան։

Մեկնաբանել