Դեկտեմբերի 19-ին Բեռլինի կենտրոնում գտնվող Սուրբ Ծննդյան մարդաշատ տոնավաճառներից մեկի մեջ բեռնատար է մխրճվել, որի արդյունքում զոհվել է 12 մարդ, 48 հոգի գտնվում է հիվանդանոցում, հաղորդում է Reuters գործակալությունը։
Երկուշաբթի երեկոյան Բեռլինի ոստիկանությունը ձերբակալել է բեռնատարի ենթադրյալ վարորդին, մեքենայում գտնվող երկրորդ անձը գտնվել է մահացած։
Գերմանական մամուլը հղում է անում անվտանգության աղբյուրներին՝ տեղեկացնելով, որ ենթադրաբար ձերբակալված անձը Աֆղանստանից է կամ Պակիստանից և Գերմանիա է եկել փետրվարին որպես փախստական։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն հայտարարել է, որ միջադեպի դրդապատճառները դեռ պարզ չեն։ Նա ձեռնպահ է մնացել հարձակում բառը օգտագործելուց՝ նշելով, որ շատ բան, այդուհանդերձ, դրա մասին է վկայում։