Իրանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է համագործակցել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերում․ այսօր Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն ասել է Իրանի ՊՆ ղեկավար Հոսեյն Դեհղանը։
«Մենք երկու հեռախոսազրույց ենք ունեցել և գործադրել ենք բոլոր ջանքերը՝ ցույց տալու ձեզ հետ համագործակցությունն առաջ տանելու իրանական կողմի կամքը, որպեսզի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ նիստին հնարավոր լինի հասնել հստակ թափանցիկ կետերի»,- ասել է իրանցի պաշտոնյան։
ՌԴ ՊՆ նախարարն ասել է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստ են գործել որպես սիրիական ճգնաժամի կարգավորման երաշխավորներ, և ներկայում նախապատրաստվում է Մոսկվայի հռչակագրի տեքստը։