Հայաստանի կառավարությունը որոշել է Լեռնային Ղարաբաղում հիմնել «Մատենադարանի» մասնաճյուղ, որը կգործի Գանձասար վանական համալիրի տարածքում։
Կառավարության դեկտեմբերի 22-ին նիստի օրակարգում ՀՀ կրթության և գիտության նախարարը ներկայացրել է որոշման նախագիծ՝ Արցախում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն մասնաճյուղ բացելու մասին։
Մատենադարանը գործելու է «Գանձասար» վանական համալիրի նախկին դպրատան տարածքում։ Համալիրի տարածքում անցյալ տարի սկսվել էին շինարարական աշխատանքներ, կատարվել էին հիմնանորոգման աշխատանքներ։
Արցախում Մատենադարանի ստեղծման հարցը քննարկվում էր դեռ երկու տարի առաջ։