ԹԻՀԿ. Քաղաքացիների մեծ մասը բավարար է գնահատում վարչապետի գործունեությունը

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կետնրոնը (ԹԻՀԿ) «ՀՀ վարչապետի հարյուր օրը» թեմայով առցանց հարցում է անցկացրել 653 օգտատերի հետ, պարզելու թե ինչպես են քաղաքացիները գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը:

ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ներկայացնելով տվյալներն, ասաց, որ առցանց հարցված քաղաքացիների մեծ մասը՝ 34,5%-ը բավարար է գնահատում վարչապետի գործունեությունը, 29,4%-ը ՝ վատ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում պետական ծախսերի արդյունավետության բարձրացման ուղղված վարչապետի ձեռնարկած քայլերը` քաղաքացիների 31%-ը գնահատել է բավարար, 33,8%-ը՝ վատ, 16,7%-ը գոհ է, իսկ 6,9%-ն ընդհանրապես գերազանց է գնահատում: Շատ վատ աշխատանք է որակում 12,4%-ը:

Ինչպես են գնահատում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված վարչապետի քայլերը` 30,6%-ը պատասխանել է վատ, 28%-ը՝ բավարար:

Մեկնաբանել