«Ելք». Փաշինյանի, Մարուքյանի ու Արամ Սարգսյանի դաշինքի անունը հայտնի է

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններից ձևավորված դաշինքը 2017-ի ապրիլյան ընտրություններում հանդես է գալու «Ելք» դաշինք անունով։ Այդ մասին հաղորդագրություն են տարածել «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Դեռ դեկտեմբերի 2-ին այս կուսակցությունները հայտարարել էին համագործակցության մասին։ 10 օր անց նրանք ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ չբացառելով այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը։ Նրանք դաշինքով մասնակցելու են նաև Երեւանի ավագանու ընտրություններին։

Երեք կուսակցությունների դաշինքի անվան մասին գրառում է արել նաև Քաղաքացիական կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել