Չի կարելի որոշել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն առանց իր մասնակցության․ Կազիմիրով

Ռուսաստանցի դիվանագետ, 1992–1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը հարցազրույց է տվել «Արﬔնպրես»-ին։ Նա խոսել է Ղարաբաղյան հիﬓախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առկա խնդիրների, լուծման հեռանկարների, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազﬕ մասին։

Կազիմիրովը կարծում է, որ Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ բերելը «սկզբունքորեն կարևոր հարց է»։

«Չի կարելի որոշել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն առանց իր մասնակցության, նույնիսկ եթե այդ մասնակցույունը չբերի ցանկալի արդյունքների»,- ասել է Կազիﬕրովը։

Պատասխանելով հարցին, թե որքանով էր սպասելի ապրիլյան պատերազմը, Կազիմիրովն ասել է, որ ռազմական գործողությունները «դժվար թե սպասելի էին այս մասշտաբով»:

«Այնուաﬔնայնիվ, այն պայմանավորված էր Բաքվի իշխանությունների ձգտմամբ՝ աﬔն կերպ ցույց տալու, որ չեն հաշտվում 1991-1994 թվականների պատերազﬕ արդյունքների հետ»,- նշել է դիվանագետը:

Վլադիմիր Կազիմիրովի հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել