2016-ը շրջադարձային էր աշխարհի և Հայաստանի համար․ Ավետիք Չալաբյան

«Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ամփոփում է 2016 թվականի իրադարձությունները, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն են ունեցել Հայաստանին։ Միջազգային ասպարեզում նա առանձնացնում է երեք իրադարձություն՝ Թուրքիայում հեղաշրջման փորձը, ԱՄՆ-ում՝ Դոնալդ Թրամփի ընտրությունը և Սիրիայում՝ կառավարական ուժերի կողմից Արևելյան Հալեպի գրավումը։ Հայաստանի մասով Չալաբյանը նույնպես երեք իրադարձություն է առանձնացնում՝ անցումը խորհրդարանական մոդելին, Ապրիլյան պատերազմը և Սասնա ծռերի ընդվզումը։ Չալաբյանը խոսում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզի մասին, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման։