Սիրիայում հրադադար է հաստատվել, հայտարարել է Պուտինը

Սիրիայի կառավարությունը և զինված ընդդիմությունը հրադադարի համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ընդդիմության այն խմբավորումները, որոնք չեն միացել համաձայնագրին, համարվելու են ահաբեկչական, հաղորդում է Meduza.io կայքը։

Հրադադարը կսկսի գործել դեկտեմբերի 30-ի ժամը 0։00-ից։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հրադադարի համաձայնագրի ստորագրումը հնարավոր է դարձել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջնորդության շնորհիվ, այն Սիրիայի կառավարության և ընդդիմադիր ուժերի միջև երկամսյա բանակցությունների արդյունքն է։

Պուտինը հայտարարել է, որ ստորագրվել է նաև փաստաթուղթ հրադադարի ռեժիմի պահպանման միջոցառումների և սիրիական կարգավորման շուրջ խաղաղության բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։

Հրադադարի պահպանման երաշխավորներն են Ռուսաստանը և Թուրքիան։ Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա։

Ռուսաստանի ՊՆ-ի տվյալներով՝ հրադադարին միացել է սիրիական ընդդիմության յոթ խմբավորում։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ խմբավորումների ընդհանուր թիվ նշել է 62 000-ը։ «Դրանք զինված ընդդիմության հիմնական այն ուժերն են, որոնք վերահսկուղություն են պահպանում Սիրիայի տարածքի նշանակալի հատվածի վրա»,- ասել է Շոյգուն։

Путин сообщил о достижении договоренностей по прекращению огня в Сирии от ВГТРК на Rutube.

Մեկնաբանել