Ադրբեջանը քննադատում է Բորդյուժայի հայտարարությունը

Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը։

Ադրբեջանի արտգործնխարարությունը հայտարարություն է տարածել՝ դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղի ունեցած զինված բախման համար մեղադրելով հայկական կողմին։

Հայտարարությունում անդրադարձ կա նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը։ Բորդյուժան, քննադատելով զինված միջադեպը Չինարի գյուղի մոտ, իր հայտարարությունում օգտագործել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» արտահայտությունը։

«Ի հեճուկս ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների և բանացկային գործընթացի էության, որն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, նա [Նիկոլայ Բորդյուժան] օկուպացիոն վարչակարգը, որը ստեղծվել է օկուպացված տարածքների վրա, անվանել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», ինչն անընդունելի է։ Նախքան որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն անելը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է ճիշտ վերլուծի և նոր միայն մեկնաբանի իրավիճակը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Հայաստանի ԱԳՆ-ն նախօրեին տարածած հայտարարությունում Չինարիի մոտ զինված բախման ամբողջ պատասխանատվությունը դրել էր Ադրբեջանի վրա։

Լուսանկարում՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Մեկնաբանել