ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բորդյուժային փոխարինել է տեղակալը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային փոխարինել է նրա տեղակալ Վալերի Սեմերիկովը, ասված է կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրությունում։

Ըստ կարգի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները նրա լիազորությունների ժամկետի ավարտից հետո անցնում են նրա տեղակալին։

Ակնկալվում էր, որ 2016-ի ընթացքում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ռոտացիոն կարգով կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը։ Սակայն հոկտեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին չմասնակցեց կազմակերպության անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իսկ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգի հաժաժողովին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, և երկու գագաթաժողովներում էլ հնարավոր չեղավ նշանակել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարին։

ՀԱՊԿ անդամ Ղազախստանը և Բելառուսը, որոնք համարվում են Հայաստանի դաշնակիցներ, սերտ ռազմաքաղաքական և տնտեսական առնչություններ ունեն Ադրբեջանի ղեկավարության հետ։

Մեկնաբանել