«Ավրորա»-ն աշխարհում հարցում է անցկացրել Հայաստանի մասին

Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հետազոտություն է անցկացրել Հայաստանի մասին աշխարհում իրազեկության մակարդակի մասին։ Հարցմանը մասնակցել է 5500-ից ավելի մարդ:

Աշխարհում սփյուռքահայերի միայն 41%-ը գիտի հայոց պատմություն, Հայաստանի մասին լավ տեղեկացված է 16%-ը, քիչ տեղեկացված՝ 62%-ը։ Հարցվողների 80%-ը գիտի 10 և ավելի հայի, իսկ 67%-ը չգիտի որևէ հայի։ Հարցվողների 12%-ը մոտ է զգում, իսկ 70%-ը մոտ չի զգում իրեն հայ համայնքին։ Մանրամասները ներկայացված են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատրաստած տեսանյութում։

«2016 թվականին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իրականացրել է հանրային կարծիքի հետազոտություն՝ պարզելու «Ավրորա» մրցանակի, հայերի և Հայաստանի մասին աշխարհում իրազեկության մակարդակը: Հետազոտությունն անցկացվել է երկու փուլով՝ 2016թ. մարտ և հունիս-հուլիս ամիսներին, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 5500-ից ավելի մարդ: Հարցումն իրականացվել է տասը երկրներում բնակվող ինչպես օտարերկրացիների, այնպես էլ սփյուռքահայերի շրջանում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հանրային կարծիքի հետազոտությունը իրականացվել է հինգ հիմնական չափումներով՝ «Ավրորա» մրցանակ, իրազեկվածություն, ընկալում, հետաքրքրվածություն, ներգրավվածություն: Այս հոլովակը ներկայացնում է հետազոտության մի քանի կարևոր բացահայտումներ»,- ասվում է հայտարարության հաղորդագրությունում:

Մեկնաբանել