ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կարող է փակվել

Երևանում ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի երկարաձգման շուրջ խնդիրներ են առաջացել։

ԱԳՆ մամուլի քարտուղարը Տիգրան Բալայանը News.am-ին հայտնել է, որ հնարավոր չի եղել համաձայնության հանգել գրասենյակի երկարաձգման որոշման շուրջ, «բանակցությունները շարունակվում են, այս պահի դրությամբ և նպատակահարմար չեն համարում խորհրդակցությունների մանրամասների ներկայացումը»։

«Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, Երեւանի գրասենյակը հանդիսանում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք ներկայությունը: Երևանի գրասենյակի դերը արժևորվում է նաև ինչպես ԵԱՀԿ նախագահության, քարտուղարության, կազմակերպության այլ մարմինների, այնպես էլ մասնակից երկրների բացարձակ մեծամասնության կողմից, բացառությամբ մեկի»,- ասել է նա։

Մեկնաբանել