Հայաստան-Իրան երկաթգծի վրա գիծ քաշեցին

Կառավարությունն այսօր լուծարեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, որը 2009թ․ ստեղծվել էր կյանքի կոչելու Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը։ Ընկերությունը բանակցություններ էր սկսել «Ռասիա ՖԶԷ» անունով մի կազմակերպության հետ, 2011-ից ի վեր պետբյուջեից ստացել 253 միլիոն դրամ, սակայն այդ բանակցությունները դադարել են։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը կարծում է, որ 253 միլիոն դրամի դիմաց աշխատանք կատարվել է։