HRW-ը արձանագրել է, որ բռնությունը մնում է անպատիժ

Ցուցարարները կրում են երկարատև պատիժներ, բայց նրանց նկատմամբ կիրառված բռնությունը մնում է անպատիժ, նման արձանագրում է կատարել Human Rights Watch-ը՝ հիշեցնելով 2016թ-ի հուլիսի դեպքերը։

«2016թ. հուլիսին իշխանություններն ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ և հարձակվել մայրաքաղաք Երևանում ցույցերը լուսաբանող լրագրողների վրա: Իշխանությունները կամայականորեն ձերբակալել են բողոքի ցույցի տասնյակ առաջնորդների և մասնակիցների՝ անհիմն քրեական գործեր հարուցելով նրանց դեմ և նրանցից ոմանց զրկելով ձերբակալված անձանց հիմնական իրավունքներից:

«Վեց ամիս անց, մենք դեռևս սպասում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն հուլիսին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ իրենց լիազորությունները չարաշահած իրավապահները», – ասել է Գեորգի Գոգիան Human Rights Watch-ի, Հարավային Կովկասի հարցերով տնօրենը։ «Իշխանությունները չեն հապաղել բազմաթիվ ցուցարարների հետապնդելու հարցում, բայց կարգազանց ոստիկանների նկատմամբ նույն խստությամբ չեն իրականացրել արժանահավատ հետաքննություն և պատշաճ հետապնդում»։

Human Rights Watch-ի հրապարակման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

https://www.hrw.org/hy/news/2017/01/12/298657

Մեկնաբանել