Սամվել Կարապետյանը 4000 դոլար կհատկացնի Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին

Գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2016թ. Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին կհատկացնի 4000-ական դոլար:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 13-ին Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հայտարարել է վարչապետ Արայիկ Հարությունյանը: Գործադիր իշխանության ղեկավարը մի շարք գյուղերում շնորհավորել է 2016թ. ծնված երեխաների ընտանիքներին, իսկ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հայտարարել է, որ հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:

Վարչապետը հավելել է, որ Սամվել Կարապետյանի այս ծրագիրը ուժի մեջ է լինելու երեք տարի շարունակ: Այսինքն՝ այն ընտանիքները, որոնցում 2016-2018 թթ. ընթացքում ծնվեն իրենց չորրորդ բալիկները, «Տաշիր» հիմնադրամի կողմից կստանան նշյալ գումարը:

Մեկնաբանել