Ծանր վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում մահացել է

Դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից վիրավորում ստացած զինծառայողը երեկ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է, այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել