ԼՂՀ ԱԺ-ն հանրաքվեի կդնի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Այսօր Լեռնային ղարաբաղի Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանը որոշել է հանրաքվեի դնել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

«ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը»,- տեղեկանում ենք ԼՂՀ Ազգային ժողովի կայքից:

«Սիրելի՛ արցախցիներ, այսօր ձայների 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ը որոշեց հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դեմ են քվեարկել «Դաշնակցություն» և «Վերածնունդ» խմբակցությունները, ձեռնպահ՝ «Շարժում-88» խմբակցությունը, կողմ՝ «Ազատ Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները», -ֆեյսբուքի իր էջում գրում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում անհանգստություն էր հայտնել Արցախում սպասվող սահմանադրության փոփոխության կապակցությամբ:

Մեկնաբանել