«Համախմբում»-ը դաշինք կկազմի Վիկտոր Դալլաքյանի ու Արամ Գ. Սարգսյանի հետ

Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունն այսօր համագործակցության հուշագիր է ստորագրել Վիկտոր Դալլաքյանի կողմից հիմնված «Երրորդ հանրապետություն» և Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած Դեմոկրատական կուսակցության հետ։ Այդ մասին հայտնում է «Համախմբում» կուսակցության լրատվական ծառայությունը։

«Մենք՝ «Համախմբում» կուսակցությունը, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք դաշինքով։ Դաշինքը բաց է և պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել