ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում բանակցություններ է վարում ԵԱՀԿ-ի նախագահությունն ստանձնած Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցի հետ։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ տեղեկացրել էր, որ կողմերը քննարկելու են հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ սիրիական կարգավորումը, ուկրաինական ճգնաժամը, Ղարաբաղյան հիմնահարցը, Մերձդնեստրի, Եմենի, Լիբիայի հարցերը։
Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Կուրցն ասել էր, որ հանդես է գալիս Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների աստիճական վերացման օգտին։