18 զոհված զինծառայողների ընտանքիներին աջակցություն կտրամադրվի

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի աջակցությամբ 18 զոհված զինծառայողի ընտանիքի օգնություն և աջակցություն կտրամադրվի:

«Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը` զոհված զինծառայողների ընտանիքներին օժանդակելու նպատակով, համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որոշում է կայացրել 18 զոհված զինծառայողի ընտանիքի տրամադրել օգնություն և աջակցել բնակարանների վերանորոգման հարցում: Բարեգործության հասցեներն ընդգրկում են Երևանն ու մարզերը:

Վերանորոգման ընդհանուր արժեքը կազմում է 29 մլն դրամ: Գումարի միջոցով, ըստ անհրաժեշտության, կնորոգվեն բնակարանների տանիքները, կփոխվեն դռներն ու պատուհանները, կիրականացվեն ջեռուցման և սանհանգույցի հարդարման աշխատանքներ»,- ասվում է Պաշտպանության նախարարության ֆեսյբուքյան էջում:

Մեկնաբանել